Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է նոր նպատակային խումբ ստեղծելու մասին, որը պետք է ապահովի ԱՄՆ-ի եւ դաշնակիցների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված լայնածավալ պատժամիջոցների կիրառումը, հայտնում է CNBC-ն։
ՀԴԲ-ի, իրավապահ մարմինների, Մարշալների ծառայության, Հարկային վարչության, Փոստային տեսչության, Ազգային անվտանգության հետաքննության ծառայության եւ Գաղտնի ծառայության աշախատակիցների միջգերատեսչական խումբը կհետաքննի եւ դատական կարգով կհետապնդի պատժամիջոցների խախտումները:
Արդարադատության նախարարության նոր աշխատանքային խումբը, որը կոչվում է Task Force KleptoCapture, ռուս օլիգարխներին կզրկի ակտիվներից եւ պատժամիջոցներից խուսափելու համար օգտագործվող այլ գործիքներից:
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ձեւավորում՝ ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»,- ասել է Բայդենը։ «Մենք գալիս ենք ձեր ոչ մաքուր շահույթների հետեւից»,- հավելել է Բայդենը:





























