Ղազախստանի եւ Ուկրաինայի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Վլադիմիր Զելենսկին մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Akorda-ը հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է բանակցություններում պայմանավորվածության հասնելու կարեւորության մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընդհատման եւ հետագա դադարեցման համար։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են հումանիտար ոլորտում երկու երկրների համագործակցության շուրջ։

Ավելի վաղ Տոկաեւն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ էր քննարկել ուկրաինական ճգնաժամը։