Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիեւից, Մարիուպոլից եւ Խարկովից հեռանալ ցանկացող խաղաղ բնակչության համար անվտանգության միջանցքների կազմակերպման մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները, ովքեր, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկանում են հեռանալ Մարիուպոլից, կարող են Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով գնալ դեպի արեւելյան ուղղությամբ։ «Դա վերաբերում է նաեւ Կիեւի բնակիչներին, ովքեր կարող են լքել քաղաքը Վասիլկովի ուղղությամբ։ Ռուս զինծառայողները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում խաղաղ բնակչության ելքի համար»,- ընդգծել է Կոնաշենկովը։
Նա հայտնել է, որ Խարկովի հարավ-արեւմուտքում Լյուբոտինի ուղղությամբ անվտանգության միջանցք կա։





























