Հարավային Կորեան հավանության է արժանացրել մանկապիղծների քիմիական ամորձատման մասին օրենքը` դառնալով նման քայլի դիմած առաջին ասիական պետությունը: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, օրենքը թույլ է տալիս մանկապիղծներին քիմիական ամորձատման դատապարտել մինչեւ 15 տարի ժամկետով: Որոշ տվյալներով` արդեն այս տարի նման պատժի կարող են ենթարկվել տասնյակ հանցագործներ:
Օրենքն ուժի մեջ է մտնում հուլիսի 24 –ից:




























