Ավստրալական Բրում քաղաքի լողափում եզակի դեպք է արձանագրվել:  Ջրում լողացող ամերիկյան ստաֆորդշիրդյան տերիեր ցեղատեսակին պատկանող երկու շան վրա հարձակվել են շնաձկներն ու փորձել նրանց տանել դեպի խորքը: Սակայն շներից մեկն ինքն է  հարձակվել շնաձկների վրա եւ կծել նրանցից մեկին:  Նման հակահարված ստանալով` շնաձկները հեռացել են: