Սուեզի ջրանցքի աշխատակազմի ղեկավարը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ը դիմել է Եգիպտոսին՝ խնդրելով փակել ջրանցքը ռուսական նավերի համար՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների շրջանակում, տեղեկացնում է Arab News-ը։
Ծովային նավագնացության մասին օրենքները «քաղաքական տատանումներին կամ պատերազմներին չեն ենթարկվում»,- ասել է ջրանցքի աշխատակազմի ղեկավար Ուսամա Ռաբիեն՝ ավելացնելով, որ Սուեզի ջրանցքը «չեզոք գլոբալ ջրանցք է»։
Նրա խոսքով՝ 1888թ. Կոստանդնուպոլսի կոնվենցիայի համապատասխան՝ անհնար է խոչընդոտել Սուեզի ջրանցքով ցանկացած նավի անցմանը երկրների միջեւ քաղաքական հանգամանքների պատճառով։





























