DHL ընկերությունը չի դադարեցրել իր աշխատանքը Ռուսաստանում: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը NEWS.am-ը ստացել է Reuters-ում հոդվածի հրապարակման առնչությամբ, որտեղ ներկայացված է Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունների ցանկը։ Հոդվածում ասվում էր, որ Deutsche Post-ը հայտարարել է, որ դադարեցնում է DHL-ի մատակարարումները Ռուսաստան։

«Ուկրաինայից եւ դեպի Ուկրաինա փաստաթղթերի եւ ապրանքների առաքման DHL Express ծառայությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Արտերկրից Ռուսաստան ապրանքների եւ փաստաթղթերի առաքումը եւս ժամանակավորապես դադարեցվում է՝ մինչեւ հետագա ծանուցում։ Ռուսաստանից ապրանքների եւ փաստաթղթերի առաքումն արտասահման եւ ամբողջ Ռուսաստանով հնարավոր է եւ իրականացվում է բնականոն ռեժիմով: DHL Express մասնաճյուղերն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում։