Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շաբաթ օրը կայցելի Իրան։
Գրոսին Իրանում կփորձի լուծել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ տարաձայնություններ եւ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջեւ երաշխիքներին առնչվող այլ հարցեր, տեղեկացրել է Mehr-ը։
Այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ։





























