Կրեմլը չի ​​դիտարկում Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների ունեցվածքի ազգայնացման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։ «Պատժամիջոցների հետ կապված բոլոր հարցերը՝ այդ պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելով, դրանք բոլորը դիտարկվում են, եւ որոշումներ են կայացվում կառավարությունում գործող օպերատիվ շտաբում, որը գլխավորում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը»,- հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը չէր բացառել ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ մյուս ոչ բարեկամական իրավասություններում գրանցված անձանց ունեցվածքի ազգայնացումը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին։