Ցորենի եւ բազմաթիվ այլ հիմնական ապրանքատեսակների գնաճ կա, մեծ ռիսկ կա նաեւ շաքարավազի շուկայում։ Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի սննդամթերքը թանկ չլինի, քանի որ դա վերաբերում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու։

Նախարարի խոսքով՝ մանրամասն ուսումնասիրվում է յուրաքանչյուր տեսակի ապրանք։ Նա նաեւ նշեց, որ նախկինի պես բոլոր գործողություններն ուղղված կլինեն գնաճի զսպմանը։ «Մենք ցանկանում ենք, որ գնաճը պահպանվի 2022թ․ բյուջեի մասին օրենքում նախանշված միջակայքում»,- ասաց Քերոբյանը։