Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ցանկանում է, որպեսզի ռուսական բանկերն անջատվեն SWIFT համակարգից։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը պետք է համոզվի, որ ոչ մի ռուսական բանկ մուտք չունի SWIFT համակարգին։ «Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ G7-ի հետ՝ Պուտինի պատերազմական մեքենայի ֆինանսավորումը դադարեցնելու ուղղությամբ՝ ռուսական բանկերին ֆինանսական համակարգից դուրս մղելու միջոցով… մենք պետք է առաջ շարժվենք: Պետք է համոզվենք, որ ռուսական ոչ մի բանկ մուտք չունի SWIFT-ին»:

«Մենք պետք է երաշխավորենք, որ Պուտինը կձախողի։ Մենք երկու հստակ նպատակ  ունենք. նախ՝ Պուտինը պետք է պարտվի Ուկրաինայում, եւ մենք պաշտպանական զենքով օգնում ենք Ուկրաինային՝ ռուսական տանկերը կանգնեցնելու համար, բայց պետք է ավելին անենք։ Երկրորդ՝ մենք ուժեղացնում ենք ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը եւ եվրոպական անվտանգությունը պահում ենք Միացյալ Թագավորության գլխավորած միացյալ էքսպեդիցիոն ուժերի օգնությամբ»,- ասել է նա: