Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասաց նա։

Քրիստինե Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու. «Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել»։