Կիեւում, Մարիուպոլում, Խարկովում, Սումիում հումանիտար աղետ է հասունանում, հայտարարել է ՌԴ Ազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում աղետալի իրավիճակ է հասունանում հումանիտար ոլորտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ արտակարգ հանդիպման պատճառներն են հասունացած հումանիտար աղետը Մարիուպոլում՝ կես միլիոն բնակչությամբ քաղաքում, եւ մոտ 3 միլիոն բնակչությամբ Կիեւում,  մինչեւ 1.5 մլն բնակչությամբ Խարկովում, մինչեւ 300 հազար բնակիչ ունեցող Սումիում, ինչպես նաեւ մի շարք այլ բնակավայրերում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին արձագանքել  մարդասիրական իրավունքի խախտումներին Ուկրաինայում, ասել է նա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Միխայիլ Միզինցևը։

«Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում. որտե՞ղ է արեւմտյան երկրների դերն ու տեղը Կիեւին ստիպելու համար պահպանել խաղաղ բնակչության նկատմամբ վերաբերմունքի տարրական կանոնները»,- ասել է Միզենցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաեւ հավելել է, որ ռուս զինվորականները մարտի 3-ին315 տոննա սննդամթերք եւ դեղորայք կհանձնեն  Խերսոնի, Սումիի եւ Խարկովի շրջանների բնակիչներին։ Վերջին մեկ օրվա ընթացքում Խերսոնի եւ Խարկովի շրջանների յոթ բնակավայրեր արդեն 52 տոննա մարդասիրական օգնություն են ստացել, ասել է Միզինցեւը։