Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին ԱԺ-ում արած հայտարարությունը, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են Մադրիդյան փաստաթուղթ, հողերը սակարկության առարկա են դարձրել, իրենք են հանձնել։ Դրան այսօր անդրադարձել էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը
Նա, մասնավորապես, նշել է. «Նախկին հակառուսական ակտիվիստ Արշակյանին խորհուրդ եմ տալիս ընթերցել Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայատարարությունը և տեսնել, թե ում ստորագրությունն է դրա տակ դրված, հիշել, թե պատերազմից առաջ ով էր «զրոյական կետից ինչ ուզում, այն էլ բանակցում», պատերազմի ժամանակ ո՛վ էր Հայաստանի ղեկավարը և ում փնթիության կամ դիտավորության պատճառով մարտունակ Հայկական Բանակը պարտվեց և ում սխալ ղեկավարմամբ հազարավոր հայորդիներ զոհվեցին, ում ստորագրությամբ Հադրութը և Շուշին ճանաչվեցին ադրբեջանականան: Մնացածը լիրիկա է:
Արշակյանը և իր ղեկավարը, մարդկանց կեղծիքով կերակրելու փոխարեն, այսօր կերազեին, ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ, իհարկե, եթե Արշակյանը և իր ղեկավարը, դավաճան և թուրքական գործակալ չեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Արշակյանի մոտ շատ ավելի լավ էր ստացվում Ռուսական դեսպանատան մոտ պիկետ անելը, քան բարդ արտաքին քաղաքական հարցերով մանիպուլյացիաները:
Հուսանք՝ շուտով երիտասարդը կվերցնի ի պաշտպանություն Նավալնու՝ իր սիրելի պլակատը և կտեղակայվի ՌԴ դեսպանատան իր հոգեհարազատ մայթի, կամ որևէ այլ՝ իրեն համապատասխան մայթի վրա: Իսկ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցով կզբաղվեն ոչ թե դիլենտանտները, թուրքական գործակալները կամ անհայրենիքները, այլ Արցախին և Հայաստանին նվիրված մարդիկ»։
Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ հողերը հանձնելու մասին լսելուց հետո





























