Թուրքիան Bayraktar անօդաչուները որպես օգնություն չի տվել Ուկրաինային։ Դա մասնավոր ընկերությունից կատարված գնում է։ Այս մասին, ըստ Sabah թերթի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը։
Bayraktar-ը մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկացել է ձեռք բերել այդ ապրանքը մեր ընկերությունից, եւ նրանց միջեւ գործարք է կնքվել։ Ընկերությունը տրամադրել է այդ ապրանքը: Ամբողջ աշխարհում այդպես է։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ը ռազմարդյունաբերական համալիրի մասնավոր ընկերություններ ունեն։ ՌԱՀ մասնավոր ընկերությունները կարող են նման պայմանագրեր կնքել երկրների հետ։ Այս երկրները նրանց ոչինչ չեն պարտավորեցնում»,- ասել է Քիրանը։
Փոխնախարարը կրկնել է, որ դա Թուրքիայի կողմից օգնություն չէ։ Միաժամանակ, նա հավելել է, որ Անկարան հպարտանում է հայրենական արտադրանքով։





























