Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվեն չվիրավորել միմյան։ Մենք պատրաստ ենք պահպանել այս պայմանավորվածությունը։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա ընդգծեց, որ իր առաջարկի պատճառը ոչ այնքան երեկվա միջադեպն է, որը ծագեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ, որքան այն անընդհատ մեղադրանքները, որոնք հնչում են ինչպես գործող իշխանության, այնպես էլ անձամբ վարչապետի հասցեին։
«Ընդ որում դրանք միշտ չէ, որ կոռեկտ են: Ոչ ոք չի փորձում աչք փակել այդ կարգի միջադեպերի վրա։ Եթե չի կարելի վիրավորել ընդդիմադիր պատգամավորներին, որոնց օգտին հարյուր հազարավոր մարդիկ են քվեարկել, ապա չի կարելի վիրավորել նաեւ գործող կառավարնությանը։ Իշխանական պատգամավորներին նույնպես չի կարելի վիրավորել։ Ի վերջո, նրանք էլ են ժողովրդի կողմից ընտրված»,- ասաց Բադալյանը։
Դրանից հետո նա առաջարկեց պայմանավորվել։
«Կամ ոչ ոք ոչ ոքի չի վիրավորում, կամ, ինչպես ասում են, ինչպես խոսեք, այդպիսի պատասխան էլ կստանաք։ Ես կողմ եմ առաջին տարբերակին, եւ մենք պատրաստ ենք հավատարիմ մնալ դրան։ Միայն թե մի կարծեք, որ ձեր կողմից հնարավոր է ցանկացած տոնայնություն եւ ցանկացած արտահայտություն, իսկ մեր կողմից՝ ոչ»,- իր դիրքորոշումը հնչեցրեց պատգամավորը։











