Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ որ Ռուսաստանը հենց նեոնացիստների դեմ է կռվում, հինգշաբթի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, որ մենք հենց նեոնացիստների դեմ ենք կռվում, երեւում է ռազմական գործողությունների բուն ընթացքից։ Նացիստական եւ նեոնացիստական կազմավորումները, որոնց մեջ նաեւ օտարերկրյա վարձկաններ կան, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքից, թաքնվում են քաղաքացիների հետեւում՝ նրանց որպես կենդանի վահան օգտագործելով»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին, ասել է նախագահը։
«Կան օբյեկտիվ տվյալներ, որ Ուկրաինայում ազգայնականներն ու ավազակները ծանր տեխնիկա են տեղադրում բնակելի շենքերի տարածքում»,- ասել է Պուտինը։





























