Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է թագավորության թագաժառան արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը։

Ինչպես նշվում է, թագաժառանգն իր աջակցությունն է հայտնել «այն միջոցառումներին, որոնք կհանգեցնեն քաղաքական կարգավորման եւ կապահովեն անվտանգությունն ու կայունությունը»։ Միաժամանակ նա ընդգծել է «բոլոր ներգրավված կողմերի միջեւ որպես միջնորդ հանդես գալու» Էր-Ռիադի պատրաստակամությունը։