Intel-ը եւ Airbnb-ն հայտարարել են Ռուսաստանում եւ Բելառուսում գործունեության դադարեցման մասին:

«Intel-ը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, եւ մենք կասեցրել ենք բոլոր մատակարարումները հաճախորդներին Ռուսաստանում եւ Բելառուսում»,- ասվում է չիպեր արտադրողի հայտարարության մեջ:

Airbnb-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Բրայան Չեսկին, ով Twitter-ի իր էջին ավելացրել է Ուկրաինայի դրոշը, գրել է, որ ընկերությունը «կասեցնում է բոլոր գործարքները Ռուսաստանում եւ Բելառուսում»։