Korean Air Lines Co Ltd ընկերությունը նախատեսում է չեղարկել Մոսկվայից եւ դեպի Մոսկվա ուղեւորատար չվերթները, քանի որ ավիաընկերությունը չի կարողանում լիցքավորել իր ինքնաթիռները, հաղորդում է Reuters-ը։
Հարավկորեական ավիափոխադրողը հայտարարել է, որ նախատեսում է նաեւ փոխել բեռնափոխադրումների երթուղին, որոնք ի սկզբանե անցնում էին Մոսկվայով, փոխարենը՝ դրանք Հարավային Կորեայի Ինչխոնից ուղարկելով Եվրոպա մինչեւ մարտի 18-ը:





























