Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր՝ մարտի 4-ին, կմեկնի Ադրբեջան, հաղորդում են ԶԼՄ-ները։ Այս մասին նա հայնել է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Ես այսօր մեկնում եմ Ադրբեջան։ Վաղը նախատեսված է մեր հանդիպումը նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Կքննարկենք մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային օրակարգը»,- ասել է նա։