Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միջազգայնորեն դատապարտելու կարեւորությունը: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որն ուրբաթ երկու առաջնորդների զրույցի արդյունքում տարածել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:
Նրանք անհրաժեշտ են համարում, որ Ռուսաստանը հումանիտար անհապաղ հասանելիություն տրամադրի Ուկրաինայում:
«Ինչպես վարչապետը, այնպես էլ նախագահ Էրդողանն ընդգծել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անհապաղ հումանիտար հասանելիություն տրամադրելու անհրաժեշտությունը,-ասվում է հայտարարության մեջ:-Առաջնորդները շեշտել են Ռուսաստանի բարբարոսական գործողությունները համընդհանուր դատապարտելու կարեւորությունը: Նրանք հավանություն են տվել ուղերձին, որով այս շաբաթ ներկայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան՝ ի նշան ռուսական ներխուժման դեմ բողոքի»:





























