Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրիանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի վարչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ առաջնորդները քննարկել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն ու վերջին իրադարձությունները: