Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները շարունակում են տեղանքի՝ պայթուցիկ օբյեկտներից մաքրմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ ուժերի սակրավորները մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում հայտնաբերված 21 պայթուցիկ սարք են ոչնչացրել։
Հայտնաբերված պայթունավտանգ առարկաների վնասազերծումն իրականացվել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։





























