Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել եւ հումանիտար միջանցքներ է բացել Մարիուպոլի եւ Վոլնովախայի բնակիչների համար։

Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր՝ մարտի 5-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում եւ հումանիտար միջանցքներ է բացում Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար»,- հայտնել են գերատեսչությունում:

ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ հումանիտար միջանցքներն ու դուրս բերման երթուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ: