Այս խոշոր տերությունների վերադասավորման անհասկանալի այս իրավիճակում, մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք պահել մեր Հայաստանի Հանրապետության պետական սահմանները: Այս մասին այսօր` մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը`իր ելույթի ժամանակ:

«Սիրելի հայ ժողովուրդ, ուր եք գնում, մենք այս օրհասական պահին պարտավոր ենք համախմբվելու: Այս խոշոր տերությունների վերադասավորման, անհասկանալի այս իրավիճակից, մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք պահել մեր Հայաստանի Հանրապետության պետական սահմանները: Այսօր այս շիրիմներն են մեզ համախմբում:

Շնորհավորելով պատանի երկրապահաներին, որոնք այսօր պաշտոնապես երդվեցին եւ դաձան պատանի երկրապահներ, Սասուն Միքայելյանը ասաց, որ հույս ունի` նրանք կդառնան մեր պետականության եւ հասարակության արժանի հետնորդներ:

«Ինչպես ասում էր Սպարապետը` մեր ժանգը ներսից է ուտում, ժողովուրդ ջան, ժամանակն է` այդ ժանգը հանենք մեր ներսից, ժամանակ չունենք: Ոչոք չի կարող ասել` վաղը պատերազմ կլինի, թե չի լինի, տա Աստված` պատերազմ չլինի, բայց մենք պարտավոր ենք համախմբվելու, պարտավոր ենք համալրելու մեր բանակի շարքերը եւ լինել բանակի, մեր պետության կողքին: Այս վիճակը շատ վտանգավոր է, այսօրվա մեր ժողորդի անորոշությունւը շատ վտանգավոր է: Հիշեք` 2-րդ հազարամյակի սկզբին մենք ցեղասպանեցին: Ես միշտ ասում եմ` լավ, չկար մեկը, որ համախմբեր, նույն բանը կարող է կրկնվել 2-րդ հազարամյակի վերջին, եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, որը կարողացավ մեզ, բոլորիս համախմբել` չունենալով բանակ»,- ասաց նա:

Նշենք, որ ԵԿՄ-ն այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ԵԿՄ-ն միջոցառում էր կազմակերպել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: