Ռուսական կողմը Ուկրաինայից դեռ տեղեկություն չի ստացել բանակցությունների երրորդ փուլի ժամկետների մասին։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ մենք նոր ժամկետներ չենք ստացել։ Մենք պատրաստ ենք, ինչպես քաջ հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, դեռ երեկ երեկոյան առաջ շարժվել նման երրորդ փուլի անցկացման համար»,- ասել է Լավրովը:

Ուկրաինան անընդհատ պատրվակներ է հորինում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը հետաձգելու համար, ասել է նա։ Լավրովի խոսքով՝ բանակցությունների ռուս մասնակիցները առայժմ տեղեկության են սպասում Ուկրաինայից, այժմ իրավիճակը «տարօրինակ է թվում»։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հստակ ուրվագծել է այն պայմանները, որոնք անհրաժեշտ է համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։

«Պայմանների մասին, որոնք մենք բացարձակապես անքակտելի ենք համարում այս ճգնաժամի կարգավորման համար, վերացնելու համար Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից տարիներ շարունակ ստեղծվող վտանգը ՌԴ-ի դեմ, մենք խոսել ենք ինչպես նախագահի ելույթներում, այնպես էլ՝ նշված բանակցություններում մեր պատվիրակության ելույթներում»,- ասել է նախարարը։