LiveJournal-ն այսօր` հուլիսի 25-ի առավոտյան ժամը 12.00-ից (Երեւանի ժամանակով) չի բացվում:

Ձախողման պատճառը դեռ չի ճշտվել, SUP ընկերության տեխնիկական ծառայության մասնագետները փորձում են  հասկանալ իրավիճակը: Այս մասին հաղորդել է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը LiveJournal-ը ենթարկվել է մի շարք DDoS հարձակումների: Այն հանդիսանում է Runet-ի ամենահանրաճանաչ բլոգոհոսթինգը: