Շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է երկու ստորգետնյա ռազմաբազաներ, որտեղ տեղակայված են հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Tasnim-ը:

ՒՀՊԿ-ի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ներկայացրել է երկու բազաները, որոնք գտնվում են ստորգետնյա թունելների համակարգերում:

Ստորգետնյա բազաներում տեղադրված են նոր ժամանակակից սարքավորումներով «երկիր-երկիր» դասի հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են ներթափանցել հակառակորդի ռադիոլոկացիոն եւ հակաօդային ցանցերի մեջ:

Դա առաջին դեպքն է, երբ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը ներկայացնում են անօդաչուների ստորգետնյա բազան:

Նոր բազան համալրված է 2000 կմ թռիչքի հեռավորությամբ տեղական արտադրության անօդաչուներով, հրթիռներ արձակելու կրկնապատված հարթակներով եւ մի քանի անօդաչուներ արձակելու հարթակներով:

Նոր ռազմական համակարգերն օգտագործելու դեպքում ճշգրտության եւ որակի համադրությունը ներկայացվել է «Պայամբար-է Ազամ 14» անվանմամբ լայնածավալ վարժանքների ընթացքում, որոնք անցկացվել են 2021թ. դեկտեմբերին, նշում է տեղեկատվական գործակալությունը: