Ամերիկացի օրենսդիրներն աջակցում են Ռուսաստանի ներխուժմանը դիմակայող Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության ցուցաբերման գաղափարին, գրում է «Голос Америки»-ին։

Շուտով Կոնգրեսը հավանություն կտա 10 մլրդ դոլարի ֆինանսավորմանը՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքների եւ քաղաքացիական անձանց տարհանման նպատակով հումանիտար օգնության համար, կիրակի հայտարարել է սենատոր (Քոնեկտիկուտ) Քրիս Մերֆին Fox News հեռուստաալիքի եթերում։

Միեւնույն ժամանակ, օրենսդիրները հնարավոր չեն համարում ռուսական օդային գրոհները զսպելու համար Ուկրաինայի օդային տարածքում անթռիչք գոտու ստեղծումը։

«Դա կնշանակի «երրորդ համաշխարհային պատերազմ»,- կիրակի ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով ABC հեռուստաալիքով։

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք շատ բան անել, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն... բայց ես կարծում եմ, որ մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է անթռիչք գոտին»,- ընդգծել է Ռուբիոն։

«Ես ոչինչ չէի բացառի»,- կիրակի ասել է դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը։

«Եթե ես նախագահ Զելենսկին լինեի, ես կխնդրեի անթռիչք գոտի մտցնել։ Խնդիրն այն է, որ Ուկրաինայում անթռիչք գոտի չկա»,- ասել Քրիս Մերֆին։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը մշտապես կապի մեջ է Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինային լրացուցիչ ինքնաթիռներ տրամադրելու նրա խնդրանքի առիթով։

Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը, խոսքը, մասնավորապես, Ուկրաինա լեհական ինքնաթիռների ուղարկման մասին է։

Այս գաղափարի աջակցությամբ կիրակի հանդես է եկել հանրապետական կոնգրեսական Մայքլ Մակքոլը։

«Պուտինը տեսնում է, որ աշխարհն իր դեմ է, եւ դա այն է, ինչից նա ամենից շատ է վախենում»,- ավելացրել է Մակքոլը։