Ցորենի խնդիրը Հայաստանի համար ամենակարեւորներից մեկն է, չէ՞ որ Հայաստանը դրա մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ որքան երկար շարունակվեն ռազմական գործողությունները, այնքան երկար Ռուսաստանը կսահմանափակի արտահանումը։ Նա դիլետանտ մոտեցում համարեց էկոնոմիկայի նախարարության՝ 3000 հեկտար դաշտերը ցորեն ցանելու առաջարկը։ «Ամեն տեղ չի կարելի ցորեն ցանել ու բերք ստանալ»,- նկատեց պատգամավորը։։