Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է  «Sputnik Беларусь»-ը։

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա մարտի 7-ին լեհ-բելառուսական սահմանին։ 

Բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մարտի 3-ին։ Կողմերը պայմանավորվել են մարդասիրական միջանցքների ստեղծման եւ հնարավոր ժամանակավոր հրադադարի շուրջ։