ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ։

«Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների՝ օգնության դիմումի։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել ուկրաինական տարածքները, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։