Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է ուկրաինացի փախստականների համար վիզային ռեժիմը դյուրացնելու կոչերը։ Նա ասել է, որ Բրիտանիան «առատաձեռն» երկիր է, բայց պետք է վերահսկի ժամանողների թիվը։

«Մենք շատ, շատ առատաձեռն երկիր ենք, բայց մենք վերահսկողություն ենք ուզում»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ դա խելամիտ է՝ հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- ասել է Ջոնսոնը։  

Նա նաեւ նշել է, որ ավելի ուշ կխոսի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ համաշխարհային այլ առաջնորդների հետ։

Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի հեռուն գնալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ու ավելին անենք պատժամիջոցների հարցում։ Այսպիսով, SWIFT-ից Ռուսաստանի անջատման հարցում աշխարհն էլ ավելին կարող է անել»,- հավելել է նա։