Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որն իրացրել են փետրվարի 27-ին: Նրանք առավոտյան ժամը վեցին Ռոստովյան փողոցում հայտնաբերել ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվելուց կես ժամ առաջ 36-ամյա տղամարդը Ռոստովյան փողոցում կայանված արտասահմանյան համարանիշերով «Լեքսուս» մակնիշի մի մեքենայից գողացել էր կողային հայելիները՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել նաև մարտի լույս 4-ի գիշերը։ Նրանք Սարի թաղի 5-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 04.00-ի սահմաններում գողացել է Խորենացու փողոցում կայանված «Նիսանի» կողային հայելիների ապակիները:

Երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։