Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներ, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալը, մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման են ենթարկել երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 24-ամյա երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրել է ծխախոտի երեք տուփ․ երկուսում՝ մարիխուանայի նմանվող զանգված, երրորդում` օգտագործած կաթուցիչներ: Ըստ նրա` թմրանյութի հումքը հավաքել էր վայրաճ կանեփից:
26-ամյա երիտասարդն էլ մեքենայից ներկայացրել է 3 գրամից ավելի՝ մարիխուանայի, և 2 գրամից ավելի՝ հաշիշի նմանվող զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել «Ինստագրամի» միջոցով:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։











