Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Համերաշխությունը, բարեկամությունը եւ ԵՄ-ի աննախադեպ օգնությունն Ուկրաինային անսասան են։ Առաջիկա օրերին մենք կքննարկենք Ուկրաինայի անդամակցության հայտը»,- գրել է նա Twitter-ում:

Եվրամիության առաջնորդները նախատեսում են հինգշաբթի Փարիզում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկել Ուկրաինայի պատերազմը եւ ԵՄ-ին անդամակցության երկրի հայտը: