Բելովեժսկայա պուշչայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների երրորդ փուլն է մեկնարկել։

«Հենց նոր Բելառուսում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը»,- իր Telegram-ալիքում հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դեսպանությունը։

Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել՝ այն գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, մասնակցում են նաեւ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը եւ Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինայի կողմից մասնակցում են՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը եւ այլ քաղաքական գործիչներ։