Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի միջազգային աջակցության նոր խմբին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նա նաեւ հաստատել է, որ Մեծ Բրիտանիան հավելյալ 175 միլիոն ֆունտ սթերլինգ է ուղարկել Ուկրաինա, եւ աջակցության ընդհանուր գումարը հասել է 400 միլիոն ֆունտ սթերլինգի։

Կանադայի եւ Նիդեռլանդների վարչապետներ Ջասթին Թրյուդոյի եւ Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջոնսոնն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է «մոբիլիզացվի»՝ «ամեն հնարավոր միջոցներով» Ուկրաինային աջակցելու համար։