Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ 10 ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր «առնչվում են» են Ուկրաինա Ռուսաստանի «չարդարացված ներխուժմանը», հայտնում է CNN-ը։
Նրանց թվում են Ռուսաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ եւ Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ, ասել է Թրյուդոն՝ իր բրիտանացի եւ հոլանդացի գործընկերների հետ ելույթ ունենալով Լոնդոնում։
«Այդ անձանց անունները վերցված են բանտարկության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնու (ռուս ակտիվիստ-խմբ.) կազմած ցուցակից։ Պատժամիջոցները մեծացնում են ճնշումը Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում՝ Պուտինի մերձավոր շրջապատի վրա»,- ասել է Թրյուդոն։
Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ ռուսական եւ բելառուսական ապրանքների ներկրման նկատմամբ պատժամիջոցներն ու «հսկայական մաքսատուրքերը» «կպատժեն Պուտինին»։





























