Մոսկվան իրավունք ունի հայելային արգելել «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մղումը՝ «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի պատճառով, սակայն դա չի անում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի եւ «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի հետ կապված Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքների կապակցությամբ երկիրը լիովին իրավունք ունի «հայելային» որոշում ընդունել եւ էմբարգո սահմանել «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մղման վրա։ «Հյուսիսային հոսք 1» գազատարը այսօր առավելագույն մակարդակով՝ 100 տոկոսով ծանրաբեռնված է։ «Բայց առայժմ մենք այդ որոշումը չենք կայացնում։ Դրանից ոչ ոք չի շահի։ Թեեւ եվրոպացի քաղաքական գործիչները Ռուսաստանի հասցեին իրենց հայտարարություններով ու մեղադրանքներով մեզ դրան են մղում»,- ասել է նա։