Իրաքի կառավարությունը 100 մլն դոլար կտրամադրի արտասահմանում ցորեն գնելու համար՝ Ուկրաինայում, որը Ռուսաստանի հետ հավասար ցորենի հիմնական մատակարարներից մեկն է հանրապետությունում, իրավիճակի սրման հետ կապված։ Այս մասին ասել է Իրաքի առեւտրի նախարարության ղեկավար Ալյա Ահմադ Հասանը։
«Տնտեսական հարցերի նախարարական խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու համար վերջին իրադարձություններն աշխարհում եւ սննդամթերքի գների աճը ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Այս առնչությամբ ընդունվել են որոշումներ՝ Իրաքի պահեստարանները ցորենի ռազմավարական պաշարով ապահովելու նպատակով։ Առեւտրի նախարարությանն աջակցություն կցուցաբերվի 3 մլն տոննա ներմուծվող ցորենի ռազմավարական պաշարների գնման համար, եւ այդ նպատակով, մասնավորապես, կհատկացվի 100 մլն դոլար»,- առեւտրի նախարարության Ֆեյսբուքի էջում մեջբերվում են պաշտոնյայի խոսքերը։
Միեւնույն ժամանակ, նախարարական խորհուրդը որոշում է ընդունել 10 օրվա ընթացքում խրախուսական վճարներ հատկացնել ֆերմերներին 2021թ. բերքի համար, ինչպես նաեւ մինչեւ հունիսի սկիզբ նրանց նպաստներ տրամադրել ընթացիկ տարվա համար։
Ինչպես հավաստիացրել է Հասանը, «նախարարությունը կազմել է քաղաքացիների պարենային անվտանգության ապահովման եւ պարենային ապրանքների գների գլոբալ աճին (ինչն առաջացել է ցորենի համաշխարհային արտահանման մեկ երորդն ապահովող Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամի պատճառով) դիմակայելու պլան»։




























