Երեւանի բնակչուհին, տանը գողի հայտնաբերելով, զանգահարել է ոստիկանություն։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, հուլիսի 23-ին ժամը 06։30-ին Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք 64-ամյա Մարիետա Բ.-ից ահազանգ է ստացվել։
Այդ վաղ ժամին նա ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ իր տուն գող է մտել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն, իսկապես, նշված հասցեում հայտնաբերել եւ ձերբակալել է 44-ամյա Հակոբ Տ.-ին։ Դեպքի մանրամասները պարզվում են։




























