Չինաստանի դատարաններն ապօրինի յուրացված 59 միլիարդ յուան (9,3 միլիարդ դոլար) են վերադարձրել գանձարան։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կոռուպցիայի հետ կապված դեպքերի համար կիրառում է օրենքին համապատասխան խիստ պատիժներ»,- ասել է նա։
Անցած մեկ տարվա ընթացքում, նրա խոսքով, երկրում քննվել է կոռուպցիայի, կաշառակերության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման հետ կապված 23 հազար գործ։ Ցյանը հավելել է, որ այդ գործերով մեղադրյալ է 27 000 մարդ։ Այդ ջանքերի շնորհիվ յուրացված գումարներն ու ապրանքները վերադարձվել են, առգրավվել է 59 միլիարդ յուան։





























