Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ պաշտպանական գերատեսչությունների միջոցով երկու երկրների համագործակցության այլ արդիական հարցեր։