Լիտվան ծրագրում է մարտական ԱԹՍ-ներ գնել։ Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։
«Մենք դեռ ունենք անօդաչու թռչող սարքեր՝ հակառակորդին վերահսկելու, ինչպես նաեւ հետախուզության համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նոր քայլ կանենք։ Ծրագրվում է մարտական անօդաչու թռչող սարքեր գնել։ Սրանք նոր սերնդի տեխնոլոգիաներ են, որոնք նախատեսված են թշնամուն ոչնչացնելու համար»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։
«Անօդաչու սարքերը չափազանց կարեւոր են մարտի դաշտում, ինչի մասին վկայում են վերջին տասնամյակի բոլոր պատերազմները»,- նշել է նա։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է, որ խորհրդարանական բոլոր ուժերը համակարծիք են այս տարեվերջին ազգային պաշտպանության ֆինանսավորումն ավելացնելու հարցում։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ կլինի ճշգրտել ընթացիկ տարվա բյուջեն՝ պաշտպանությանը հատկացնելով լրացուցիչ 250 միլիոն եվրո։





























