Ադրբեջանի ֆեմինիստական շարժման մի խումբ ներկայացուցիչներ երթ են անցկացրել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են հայտնել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության, հանցանքների, գենդերային հավասարության խախտման դեմ, հաղորդում է Turan-ը։
«2021թ․ եւ 2022թ․ երկու ամիսներին մեզ ցնցեցին կանանց դաժան սպանությունների, անչափահասների նկատմամբ սեռական բռնության եւ վաղ ամուսնությունների մասին լուրերը։ Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել պետության անգործության արդյունքում»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Գյուլնարա Մեհթիեւան։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2021թ․ սպանվել է առնվազն 72 կին, որից 43 տոկոսը սպանվել է ամուսինների կողմից։
Ցուցարարները պահանջել են արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու, արդեն կատարված հանցանքները հետաքննելու եւ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար։




























