Մեծ Բրիտանիան կարգելի ռուսական նավթի ներկրումը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Ուայթհոլի պաշտոնատար անձանց։ Ակնկալվում է, որ այդ քայլը կլինի աստիճանական, այլ ոչ թե կտրուկ:

Ակնկալվում է, որ այդ քայլի մասին կհայտարարվի այսօր եւ արգելք կսահմանվի նաեւ դրա փուլային ներդրման ժամանակահատվածում, որը, ինչպես ենթադրվում է, մոտ մեկ տարի կտեւի:

Ընդ որում՝ ռուսական գազի արգելք չի լինի, սակայն այս հարցը դեռեւս քննարկվում է կառավարությունում, հայտնում է Politico-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունը էներգամատակարարման նոր ռազմավարություն կմշակի, քանի որ ուկրաինական ճգնաժամը եւ էներգակիրների գների հետագա աճը մեծացնում են էներգիայի նոր աղբյուրների եւ ավելի մեծ ինքնուրույնության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ նավթի գները աճել էին այն ակնկալիքներով, որ ԱՄՆ-ը կհայտարարի ռուսական նավթի ներմուծման պաշտոնական արգելքի մասին:

Երեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը հրապարակել է ռուսական գազից ԵՄ-ի կախվածությունն այս տարի երկու երրորդով կրճատելու եւ ռուսական վառելիքի մատակարարման կախվածությունից «2030-ից շատ շուտ» ազատվելու պլանները։