ԱՄՆ-ն անվտանգության ոլորտում աջակցության շրջանակում ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«ԱՄՆ-ից պաշտպանական սպառազինության խմբաքանակներն ամեն օր ժամանում են Ուկրաինա, եւ մենք համակարգում ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից նմանատիպ զինատեսակների առաքումը։ Մենք նաեւ մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինայի ժողովրդին»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «երբեք չի հաջողվի գրավել ողջ Ուկրաինան»։
«Ուկրաինան երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը։ Եվ եթե մենք այսօր չարձագանքենք գլոբալ խաղաղության եւ կայունության վրա Պուտինի հարձակմանը, ապա վաղն ազատության գինն էլ ավելի բարձր կլինի»,- ասել է նա։





























