Գյումրիում անհայտ ավտոմեքենայի վարորդը Մուշ-2 թաղամասի թիվ 42 դպրոցի մոտ հուլիսի 22-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա Սայաթ Ա.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 28-ամյա Արթուր Հ.-ն` «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
Նույն օրը Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա Ժորա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին տղայի մայրը` 34-ամյա Գոհար Հ.-ն, հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մուշ-2 թաղամասի թիվ 42 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել իր որդուն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է այլ վրաերթ կատարելու համար նույն օրը քննչական բաժին ներկայացված 28-ամյա Արթուր Հ.-ն:
Կատարվում է քննություն:




























